воскресенье, 18 июня 2017 г.

Ողբերգական դեպք Եղվարդում, տղամարդն ընկել է կոմբայնի տակ եւ մահացել (ֆոտո)


Կոտայքի մարզի Եղվարդում այսօր՝ հունիսի 18-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել:  Վրաերթի  հետեւանքով մահացել է Եղվարդի 36-ամյա բնակիչը՝ Սարգիսը:  Նախնական տեղեկություններով՝ երիտասարդը կոմբայնի տակ է ընկել ու մահացել: 
Սաֆարյան փողոցում կոմբայնի վարորդը այն վարելիս արգելքի է հանդիպել, ապա մեքենայի շարժիչը չանջատած՝ իջել է եւ փորձել է արգելքը վերացնել, այդ  պահին  կոմբայնը առաջ է շարժվել եւ վրաերթի ենթարկել Սարգիսին: Դեպքից հետո  կոմբայնի վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն  երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել: 
NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնել են, որ վարորդը ներկայացել է ոստիկանության բաժին: Նշված դեպքով կատարվում է քննություն



loading...

Комментариев нет:

Отправить комментарий