среда, 21 июня 2017 г.

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ձկնորսությամբ զբաղվող հայր ու որդի «06»-ով գլխիվայր շրջվել են. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ



  • Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի 34 ZԼ 287 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Վարդենիկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր շրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Մարտունու ոստիկանապետի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները հայր ու որդի են և զբաղվում են ձկնորսությամբ, իսկ ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետևանքով մեծ քանակի ձուկ է թափվել ավտոմեքենայից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/06/21/1070499/


loading...

Комментариев нет:

Отправить комментарий