суббота, 17 июня 2017 г.

Նախկինում 10 անգամ դատապարտված տղամարդը անչափահաս աղջկան մարմնավաճառուհի է դարձրել. «Իրավունք»


«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին Կենրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դավավճռով՝ անչափահասին օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու եւ սուտ մատնություն կատարելու մեղադրանքներով 4 տարվա ազատազրկման դատապարտվեց նախկինում 10 անգամ դատապարտված 55-ամյա Աշոտ Դաշտոյանը: Դատապարտյալը, հասկանալի է, նախկին 10 դատապարտումների օրինակով, այս անգամ էլ էր «կատարվածի համար զղջում»: Ըստ մեղադրանքի, 1999 թ. ծնված անչափահասը 2014 թ. օգոստոսին Վեդի քաղաքից եկել է Երեւան: Ապրուստի եւ բնակության միջոցներ չուներ: Պատահականորեն ծանոթացել է Դաշտոյանի հետ, ով իրեն առաջարկել է վարձակալական հիմունքներով բնակվել իր տանը: Որոշ ժամանակ համատեղ բնակվելուց հետո Դաշտոյանը անչափահաս աղջկան առաջարկել է մարմնավաճառությամբ զբաղվել, ինչին նա համաձայնել է»: Подробнее: https://shabat.am/am/article/137949/Nakhkinum-10-angam-datapartvats-tghamardy


loading...

Комментариев нет:

Отправить комментарий