iv style="border: 0px; font-family: pragmatica_book, Tahoma, Arial, Helvetica, sans-serif; font-size: 16px; font-stretch: inherit; font-variant-numeric: inherit; line-height: inherit; margin-bottom: 20px; padding: 0px; text-align: justify; vertical-align: baseline;"> Լոռու մարզի բնակիչ, 20-ամյա Լիլիթ Ղ.-ն դիմել է ոստիկանություն եւ հայտնել , որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին Պուշկինյան ոլորաններում սպիտակ գույնի անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ներկայացել է որպես Կարեն, ավտոմեքենայի մեջ բռնաբարել է իրեն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, աղջիկը հայտնել է նաեւ, որ վարորդը Գարգառ գյուղի սկզբնամասում իրեն իջեցրել է ավտոմեքենայից եւ հեռացել:
Ստեփանավանի քննչական բաժնի քննիչի կողմից Լիլիթ Ղ.-ին տրվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելու ուղեգիր, իսկ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ գործողություններ՝ ավտոմեքենան հայտնաբերելու, ինչպես նաեւ Լիլիթ Ղ-ի մատնանշած տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ աղջիկը ոստիկաներին հայտնել է նաեւ ավտոմեքենայի համարանիշները:
loading...

Комментариев нет:
Отправить комментарий