Երեւանում, այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Բագրատունյաց 43 շենքի դիմաց բախվել են «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ՊՆ 0021 Մ համարանիշի (վարորդ 52-ամյա Արթուր Ղ.) եւ «ՎԱԶ 21101» մակնիշի 35 AR 715 համարանիշի (վարորդ 22-ամյա Էդուարդ Մ.) ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել նաեւ մեծ թվով ռազմական ոստիկանության ծառայողներ։ Բախման հետեւանքով «Նիվան», որը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, գլխիվայր շրջվել է:
Հիվանդանոց տեղափոխվածը վարորդներից մեկն է եղել։
loading...

Комментариев нет:
Отправить комментарий