среда, 14 июня 2017 г.

Ողբերգական դեպք Երեւանում. շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի


Երեւանում հունիսի 14-ի ուշ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել. 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 25-ամյա Ալիսա Ք.-ն է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակվելուց հետո:
Հիմնական վարկածներն են. կամ ինքնասպանություն է, կամ լվացքը փռելիս վայր է ընկել: Ալիսա Ք.-ն աշխատում էր Երեւանում գործող ոսկու շուկաներից մեկում:


loading...

Комментариев нет:

Отправить комментарий