Այսօր՝ հունիսի 11-ին, մոտոցիկլավարի վթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 28-ամյա Սևան Մահմադինը իր վարած Jiemao մակնիշի AA120 համարանիշի մոտոցիկլետով Երևան-Իջևան ավտոճանապարհի 52.7 կմ հատվածում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է աղբյուրը, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին Ս. Մահմադինը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական միջամտությունից, քանի որ իրեն լավ է զգում: Ըստ տեղեկությունների՝ մոտոցիկլավար Ս. Մահմադինը աշխատում է Սվին ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ: Подробнее: https://shabat.am/am/article/137067/YErevan-Ijevan-chanaparhin-motociklov-vtari-e
loading...
Комментариев нет:
Отправить комментарий