воскресенье, 11 июня 2017 г.

Գավառում հարսին դաժանորեն ծեծելու համար սկեսուրը տուգանվեց ընդամենը 30 հազար դրամով


Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հարսին դաժանորեն ծեծելու մեջ մեղադրվող 64-ամյա Գոհարը տուգանվել է ընդամենը 30 հազար դրամով: Նման որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, սկեսուրն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գավառում ընտանեկան բռնության հերթական դեպք էր գրանցվել: Պարզվել էր, որ տարեց կինը որդուն ՌԴ արտագնա աշխատանքի ճանապարհելու նպատակով ամուսնու հետ միասին գնացել է նրա բնակարան: Այստեղ նա անձնական անբարյացակամ հարաբերությունների և կենցաղային հարցերի պատճառով վիճաբանել է հարսի հետ եւ ծեծել նրան. Հարսի մազերը հավաքել է բռի մեջ և մի քանի անգամ գլուխը հարվածել է սանհանգույցի պատին, ապա ճանկռել է դեմքը, այնուհետև մազերը բռի մեջ հավաքած քարշ տալով տարել է ննջասենյակ, գցել հատակին:


loading...

Комментариев нет:

Отправить комментарий