Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է 3-ամյա աղջնակին մահացու վրաերթի ենթարկելու գործով դատավարությունը:
Այս գործով ամբաստանյալի աթոռին էր հայտնվել մահացած փոքրիկի հորեղբոր կինը՝ Խանումը: Ըստ մեղադրանքի՝ Խանումն անցած տարվա մայիսի 10-ին-ին գնացել է իրենց ավտոտնակի մոտ, որտեղ ամուսինը նորոգելիս է եղել մորաքրոջ որդու մեքենան, իսկ ամուսնու եղբոր անչափահաս երեխաները խաղալիս են եղել այնտեղ: Ավելի ուշ, ամուսնու մորաքրոջ որդուց տեղեկանալով մեքենայի շարժիչը գործարկելու ձևի մասին, Խանումը նստել է ղեկին, սկսել վարել մեքենան, սակայն մոտ 3 մետր առաջ գնալով առջևի հատվածով հարվածել է ատվոտնակի աջ դարպասի անկյունում կանգնած, տագրոջ 3-ամյա աղջնակին, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է:
Շուրջ 6 ամիս տեւած դատավարությունից հետո դատարանը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթն ու Խանումի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մայիսի 10-ին ժամը 16.00-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել վրաերթի հետեւանքով մահացած 3-ամյա երեխա: Պարզվել է, որ նույն օրը ժամը 15.50-ի սահմաններում «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Միկրոշրջան թաղամասի թիվ 61 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակ մտնելիս վրաերթի է ենթարկել ավտոտնակի դարպասների մոտ գտնվող երեխային և տեղափոխել նրան հիվանդանոց:
loading...

Комментариев нет:
Отправить комментарий