Երեւանում այսօր մահացել է հունիսի 14-ին թոռան հետ վրաերթի ենթարկված 80-ամյա կինը:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ հունիսի 14-ին ժամը 11.20-ի սահմաններում Երեւանի Ա.Բաբաջանյան եւ Զ.Անդրանիկ փողոցների խաչմերուկում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 80-ամյա Ծ.Գրիգորյանին եւ վերջինիս հետ գտնվող մանկահասակ երեխային, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներով Ծ.Գրիգորյանը տեղափոխվել է «Աստղիկ», երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 3-ամյա փոքրիկը, գիտակցության չգալով, հունիսի 15-ին բժշկական կենտրոնում մահացել է:
Այսօր ժամը 13:00-ին, բժշկական կենտրոնում մահացել է նաեւ 80-ամյա կինը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, ինչպես նաեւ՝ դատահետքաբանական, դատաքիմիական եւ մանրաթելային համալիր փորձաքննություններ:
loading...

Комментариев нет:
Отправить комментарий