Ուկրաինական X Factor-ի հաղթող, Հայաստանում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում սիրված երգիչ Սեւակ Խանաղյանը շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, որտեղ, սակայն, հիմնականում կիսվում է ստեղծագործական նորություններով:
Երգիչը հազվադեպ է հանրությանը ցուցադրում ընտանիքի անդամներին, սակայն այսօր որոշել է բացառություն անել՝ Instagram-ում հրապարակելով որդու՝ Բագրատի լուսանկարը: Տղան երեկ դարձել է 5 տարեկան:«Իմ Բագրատն այսօր դարձավ 5 տարեկան: Ծնունդդ շնորհավոր, որդիս: Ես քեզանով հպարտանում եմ: Առողջ եղիր, իսկ մնացած ամեն ինչը հայրիկը քեզ համար կանի»,-գրել է երգիչը:
loading...


Комментариев нет:
Отправить комментарий