Քննիչներն ավարտել են Կալիֆորնիայում Կաչումա լճին հարող տարածքում 5-ամյա Արամազդ Անդրեասյանի որոնումները։
Դրոնի միջոցով գործողությունը տեղի է ունեցել հունիսի 10-ին։ Շերիֆի գրասենյակի հաղորդման համաձայն՝ ոստիկանները հույս ունեին ինչ-որ ապացույցներ գտնել։ Ապագայում կորած տղայի որոնման եւս մեկ գործողություն է նախատեսվում, հաղորդում է ktla.com-ը։
Հիշեցնենք, որ Անա Էստվեզը իր կրտսեր որդու՝ Արամազդի անհետացման մասին հայտնել էր ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չէր եկել հանդիպման Սան Մարինո ՝ երեխային մորը փոխանցելու համար։ Այդ նույն օրը երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեասյան ավագը, որը Հարավային Փասադենայի բնակիչ է, հայտնաբերվել է իր մեքենայից ոչ հեռու ՝ անգիտակից վիճակում։
Ոստիկանները երկու օր որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։ 35-ամյա տղամարդուն ձերբակալել են երեխային առեւանգելու կասկածանքով, սակայն հետո ազատ են արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։
loading...

Комментариев нет:
Отправить комментарий