четверг, 1 июня 2017 г.

Ինչի մասին են խոսում դեմքը, ձեռքերը եւ ձայնը ժամադրության ժամանակ

Մարմնի լեզուն ծանոթության եւ ժամադրության ժամանակ
Մարմնի լեզուն վճռական նշանակություն ունի ժամադրության ժամանակ քեզ ընկալելու հարցում: Օգտագործիր այս հնարքները՝ ցույց տալու համար, որ հետաքրքրված ես, թուլացած եւ շարունակություն ես ուզում:
Դեմք. բնական ծիծաղը թարմացնում է դեմքն ու վկայում թուլացած վիճակի մասին: Այն նվազեցնում է սթրեսը, բայց կարող է նաեւ ցույց տալ ձեր խոցելիությունը: Այնպես որ՝ չափը մի անցիր:
Աչքեր. լայն բացված աչքերը ցույց են տալիս մարդու հանդեպ դրական տրամադրվածությունը: Աչքերը լայն բացող կանայք առանձնակի գրավիչ են դառնում, քանի որ համարվում է, որ նրանք, ինչպես երեխաները, պաշտպանելու եւ սեր առաջարկելու ցանկություն են առաջացնում:
Ժեստեր. երբ ժամադրության ժամանակ զրուցում ես տղամարդու հետ, փոքր-ինչ առաջ թեքվիր, դա անկեղծ հետաքրքրություն է ցույց տալիս: Երբ նա խոսում է, գլխով արա ու ժպտա, որպեսզի նա հասկանա, որ քեզ դուր է գալիս պատմությունը: Ուսին թեթեւակի հպումը կարող է մտերմության զգացողություն առաջացնել, ինչը ժամադրությունն ավելի ջերմ կդարձնի:
Ձայն. ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց դուր է գալիս ավելի խորը տոնայնությունը: Դա չի նշանակում, որ խռպոտ ձայն պետք է ունենաս: Բայց դրա խորությունն ու բառերի դանդաղ արտաբերումը սեքսուալ եւ գայթակղիչ կթվան:

Աղբյուրը՝ Ivona



loading...

Комментариев нет:

Отправить комментарий