Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում մայիսի 31-ին նախկին փեսայի կողմից դանակահարված տղամարդուն վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ դանակի հարվածից վնասվել է 59-ամյա Ալբերտ Ջ.-ի թոքը, վիրահատությունից հետո տղամարդու վիճակը ծանր կայուն է, նա միացված է արհեստական շնչառության ապարատին, գիտակցություն չունի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում նախկին փեսան դանակահարել է աներոջը՝ երեխայի տեսակցության շուրջ ծագած վիճաբանության ժամանակ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Դանակահարության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է:
loading...

Комментариев нет:
Отправить комментарий