понедельник, 12 июня 2017 г.

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. կա վիրավոր


Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հայկ Խալաթյանը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 61 ՏX 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մխրճվել երկաթբետոնե արգելապատնեշների մեջ և հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Հ. Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մարալիկի բաժնի օպերատիվ խումբը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երկաթե արգելապատնեշը մխրճվել է Mercedes-ի մեջ, ու երջանիկ պատահականություն է, որ Mercedes-ում, բացի վարորդից, ուղևորներ չեն եղել, հակառակ դեպքում վթարը ողբերգական կլիներ։ Քննիչի հանձնարարականով ՃՈ տեսուչ Կարո Ռաֆայելյանը մեծ դժվարությամբ ուժեղ անձրևի տակ ավտոմեքենան քարշակի օգնությամբ տեղափոխում է ոստիկանության Մարալիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Подробнее: https://shabat.am/am/article/137224/KHoshor-avtovtar-SHiraki-marzum.-ka


loading...

Комментариев нет:

Отправить комментарий