четверг, 22 июня 2017 г.

Դանդուռով թթու



Բաղադրությունը`

  • 4 կապ դանդուռ
  • 1 գլուխ սխտոր
  • 1 թ/գ սամիթի սերմ
  • 1 թ/գ համեմի սերմ
  • 1,5 թեյի գդալ սև հատիկավոր պղպեղ
  • 2 ճ/գ խոշոր աղ
  • 1 լ ջուր

Պատրաստման եղանակը`


1. 1 լիտրանոց բանկայով սառը ջրի մեջ լցնել 2 ճ/գ աղ, լավ խառնել, մինչև աղը ամբողջովին լուծվի: Մեջը լցնել 2-3 ատամիկ քերիչով անցկացրած սխտոր:
2.Դանդուռը լավ լվանալ հոսող սառը ջրով և գցել եռացող ջրի մեջ, պահել 2-3 րոպե և հանել ջրից: Թողնել, որ մի փոքր հովանա:
2.Ապակյա տարայի կամ բանկայի մեջ շերտերով շարել դանդուռը, ամեն շերտի վրա լցնել մի քանի հատիկ համեմի և սամիթի սերմ, սև հատիկավոր պղպեղ և կտրատած սխտոր: Ավելացնել քերած սխտորով աղաջուրը: Մի քանի ժամ պահել սենյակային ջերմաստիճանում, ապա տեղափոխել սառնարան: 2-3 օր հետո թթու դրած դանդուռը պատրաստ կլինի: Մատուցել մսի և փլավների հետ


loading...

Комментариев нет:

Отправить комментарий