воскресенье, 11 июня 2017 г.

Երկու տարեկան բաղանիսցին հրաշքով է ողջ մնացել. հակառակորդի գնդակը անցել է օրորոցի կողքով. «Հայկական ժամանակ»


Հայկական ժամանակ»-ը գրում է. «Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսում երկու տարեկան երեխան հրաշքով փրկվել է, երբ հունիսի 7-ին գյուղը ժամեր շարունակ հակառակորդի կրակահերթի տակ էր: Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը, որի հայրական տունը գտնվում է Բաղանիսում, և այնտեղ ընտանիքի հետ ապրում է եղբայրը, մեզ հետ զրույցում պատմեց, որ պատուհանախորշերը փակված են տուֆ քարով, բայց գնդակը դրանց արանքով ներթափանցել է սենյակ: «Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի վրա է գյուղը: Գնդակոծվում են ոչ միայն դիրքերը, այլև ճանապարհը, ու հենց գյուղի, տների վրա են կրակում: Թշնամու դիրքերն իմ հայրական տնից մեկուկես կիլոմետրի վրա են: Գնդակը երկու տուֆի արանքով մտել էր այն սենյակը, որտեղ երկու տարեկան երեխան էր քնած ու հրաշքով չէր դիպել երեխայի օրորոցին»,- ասաց Սամվել Բեգլարյանը»: Подробнее: https://shabat.am/am/article/136845/YErku-tarekan-baghaniscin-hrashqov-e


loading...

Комментариев нет:

Отправить комментарий