«Բաունտին» շոկոլադե բատոն է՝ օրիգինալ, էկզոտիկ համով: «Բաունտին» ունի կոկոսե միջուկ, որը պատված է կաթնային շոկոլադով: Ընդամենը 1 կտոր «Բաունտի», և Դուք կհայտնվեք դրախտային կղզում՝ տաք ծովի ափին: Ինչպե՞ս տանը պատրաստել «Բաունտի»: Բաղադրիչներ 1. Կոկոսի քերուկ – 300 գ 2. Խտացրած կաթ – 500 գ 3. Շոկոլադ – 300 գ Պատրաստման եղանակը 1. Բաունտի պատրաստելու համար նախ պետք է պատրաստել կոկոսային միջուկը: Թասի մեջ լցնել 300 գ կոկոսի քերուկը, ավելացնել 300 գ խտացրած կաթ և 2 թ/գ վանիլին: Խառնել: 2. Թխելու համար նախատեսված կաղապարի հատակը պատել յուղաթղթով: Կաղապարը պետք է ունենա բարձր կողեր և 20×20 չափ: Կաղապարի մեջ լցնել կոկոսային միջուկը:
3. Միջուկը լավ հարթեցնել, մի փոքր սեղմել: Ծածկել սննդային թաղանթով և 1 ժամ դնել սառցարանը: 4. 1 ժամ հետո հանել կաղապարից, հեռացնել թուղթը: Կտրել 27 հավասար բատոնների՝ 6×2 սմ չափի: Բատոնները նորից դնել սառցարանը: 5. Հալեցնել կաթնային շոկոլադը և կատարել «մխամեղմում» (հալեցնել 300 գ շոկոլադը գոլորշու վրա և թողնել, որ նրա ջերմաստիճանը բարձրանա մինչև 42 աստիճան, որից հետո վերցնել կրակից և մեջն ավելացնել 100 գ պինդ շոկոլադ և անընդհատ խառնելով՝ ջերմաստիճանն իջեցնել մինչև 30-32 աստիճան): 6. Բատոնները հանել սառցարանից: Թաթախել հալեցրած շոկոլադի մեջ և 2 պատառաքաղով դնել թղթի վրա: 7. «Բաունտին» պատրաստ է: Подробнее: https://shabat.am/am/article/137910/SHokolade-baton--Baunti-.-patrasteq-tany
loading...

Комментариев нет:
Отправить комментарий