Մարդիկ, ովքեր օրվա ընթացքում 8-10 ժամ աշխատում են նույն կոշիկով, բախվում են տարածված մի երևույթի՝ տհաճ հոտ ոտքերից։ Fithacker.ru կայքը գրում է, որ այս խնդիրը կարող է մի քանի պատճառներով առաջանալ։ Շատերը խնդիրներ են ունենում առատ քրտնարտադրության հետ, մյուսների դեպքում խնդիրն ամբողջ օրը նույն կոշիկների մեջ անցկացնելն է։ Առատ քրտնարտադրության դեպքում մանրէները հեշտությամբ բազմանում են, և տհաճ հոտ է առաջանում։ Մյուս դեպքում խնդիրը կապված է հիգիենայի հետ։ Այս միջոցը բոլոր դեպքերում էլ կարող է օգտակար լինել։
Անհրաժեշտ է
Անհրաժեշտ է
- 4 բաժակ տաք ջուր,
- 5 պարկ սև թեյ:
Մեծ տարայի մեջ տաք ջուր լցրեք, թեյը դրեք դրա մեջ, թողեք թրմվի 20 րոպե։ Ոտքերը դրեք ջրի մեջ և թողեք 30 րոպե։ Միջոցառումը կրկնեք ամեն օր՝ 10 օրվա ընթացքում։
Այս խնդրից ազատվելու ևս մեկ տարբերակ կա։ Ոտքերը դրեք կերակրի սոդայով ջրի մեջ ամեն օր՝ մինչ գուլպա և կոշիկ հագնելը։ Միջոցառումը կրկնեք 2-3 շաբաթ։ Սոդան կանհետացնի տհաճ հոտը և կպայքարի այն մանրէների բազմացման դեմ, որոնք խթանում են քրտնագեղձերը
loading...

Комментариев нет:
Отправить комментарий