суббота, 3 июня 2017 г.

Գնացքի վագոնի վրա կանգնած են եղել, բախվել են անգարին, ընկել ներքեւ. մանրամասներ շաքարի գործարանի դեպքից


Ախուրյանի շաքարի գործարանում այսօր՝ հունիսի 3-ին, տեղի ունեցած արտակարգ դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 13:45-ին ահազանգ է ստացվել, որ Ախորյանի շաքարի գործարանի տարածքում բարձրությունից ընկնելու հետեւնքովմարդ մարդ է մահացել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13:15-ին Շ.Ղ.-ն եւ Ա.Թ.-ն գտնվել են բեռնատար գնացքի վագոնի վրա, շարժվել են  անգարի ուղղությամբ, բախվել անգարին, ընկել ներքեւ, ինչի հետեւանքով  Շ.Ղ.-ն մարմնական վնասվածք է ստացել, իսկ Ա.Թ.-ն՝ մահացել:
Մեզ հաջողվեց պարզել, որ մահացածը Արմեն Թովմասյանն է՝ 41 տարեկան, իսկ վիրավորը՝ 31-ամյա Շիրակ Ղազարյանը: Նշենք, որ Շիրակ Ղազարյանն այժմ հիվանդանոցում է, նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում:


loading...

Комментариев нет:

Отправить комментарий