Տարիներ առաջ Հնդկաստանի և Աֆրիկայի բնակիչներն օգտագործում էին կիտրոնը պահպանելու մի հրաշալի հնար: Ֆերմենտացված կիտրոնն ունի սննդարար հատկանիշներ, այդ իսկ պատճառով չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Ֆերմենտացված կիտրոնով կարելի է համեմել միսը և այլ մթերքներ, եթե ցանկանում եք դրանք առավել օգտակար դարձնել:
Ինչպե՞ս ճիշտ ֆերմենտացնել կիտրոնը Ի՞նչ է անհրաժեշտ • Ծովի աղ (յուրաքանչյուր կիտրոնին՝ 1 ճ/գ) • 4-6 կիտրոն • Ապակե տարա Կիտրոնի կեղևի վրայից հեռացրեք բոլոր ավելորդ հատվածները: Ապա կիտրոնի վրա X տառի նմանվող խորը ճեղք արեք: Յուրաքանչյուր ճեղքի մեջ կես ճ/գ աղ լցրեք և ծածկեք կիտրոնը՝ ձեռքերով սեղմելով այն: Ապակե տարայի հատակին աղ լցրեք, ապա կիտրոնները տեղադրեք տարայի մեջ: Յուրաքանչյուր կիտրոնից հետո տարայի մեջ աղ ավելացրեք: Երբ ավարտեք, թողեք կիտրոնը մնա տարայում 2-3 օր՝ օրական մեկ անգամ սեղմելով կիտրոնները, որպեսզի հյութը դուրս գա: Հնդիկները հավատում են, որ այս ճանապարհով պատրաստված կիտրոններն առավել օգտակար են: Օգտագործեք դրանք՝ ձեր ճաշատեսակներն առավել համեղ դարձնելու համար:
Источник:՝ https://xohanoc.am/xohanocic-durs/hin-hndkakan-baxadratoms
© https://xohanoc.am
loading...

Комментариев нет:
Отправить комментарий