четверг, 15 июня 2017 г.

Սպանություն ֆրանսիական ձեւով. Տղամարդը կնոջը կապել է երկաթգծին՝ սլացող գնացքին դեմ հանդիման


Ֆրանսիայում տղամարդը սպանել է կնոջը՝ նրան կապելով երկաթգծին՝ սլացող գնացքին դեմ հանդիման։ Հետո նա նույնպես ինքնասպանությամբ վերջ է տվել կյանքին։
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են կնոջ մասնատված մարմինը։ Նրա ոտքերը ժապավենով կապված են եղել երկաթգծին։ Մերձակայքում հայտնաբերվել է նաեւ տղամարդու մարմինը։
Զոհվել են 34-ամյա Էմիլին եւ նրա ամուսինը՝ 37-ամյա Գիյոմը։ Զույգն ամուսնացած էր շուրջ երկու տարի, նրանք չորս երեխա ունեին, որոնցից երեքը՝ առաջին ամուսնություններից, իսկ մեկը նրանց ընդհանուր երեխան էր։ Զոհվելու պահին նրանք առանձին էին ապրում։ Գիյոմը տառապում էր դեպրեսիայով, վերջին երեք տարիներին գործազուրկ էր։
Առավոտյան ժամը 3-ի սահմաններում տղամարդը զանգահարել է իր երեխաների պապիկին՝ խնդրելով հոգ տանել նրանց մասին, հետո կնոջը դուրս է տարել տնից։


loading...

Комментариев нет:

Отправить комментарий