Տավուշի մարզի Հաղարծին վանական համալիրի մոտակայքում այսօր պատահար է տեղի ունեցել: ԱԻՆ-ը պատահարի մասին ահազանգը ստացել է ժամը 17:14-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Հաղարծին հատվածի 28-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի 91 TL 991 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորը: Ավտոմեքենայի ուղեւորը՝ 1987 թվականին ծնված Ա.Մ.-ը, տեղում մահացել է:
Փրկարարներն ուղեւորի դին եւ վարորդին՝ 1991 թվականին ծնված Ռ.Ս.-ին դուրս են բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։ Ռ.Ս.-ը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
loading...

Комментариев нет:
Отправить комментарий