Նևրասթենիան նևրոզի ամենատարածված տեսակներից է: Բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է նյարդային թուլություն: Հիմնականում դրսևորում են դժվարություններ շփման, միջանձնային հարաբերությունների ոլորտում: Նևրասթենիկները աչքին են ընկնում նյարդային գրգռվածությամբ, ամենաաննշան առիթի դեպքում բռնկվում են: Նրանք դժվարությամբ են կենտրոնացնում ուշադրությունը, արագ հոգնում են, խախտվում է ստամոքսաղիքային համակարգի աշխատանքը, սեքսուալ զգայունակությունը նվազում է: Ձեզ ենք ներկայացնում նևրասթենիան բուժող բուսական բաղադրատոմսեր: 1. 8 գրամ կատվախոտի արմատները լցնել թերմոսի մեջ ու վրան ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել ամբողջ գիշեր թրմվի: Խմել 1/3 բաժակ, օրական 3 անգամ: Բուժման կուրսը 2 ամիս: 2. Եթե առկա է նևրասթենիա, ապա հարկավոր է 200 գրամ եռացրած ջրի մեջ լուծել մի փոքր մեղր ու կես կիտրոնի հյութ ու խմել օրվա ընթացքում 3 ընդունումով: 3. Նյարդային համակարգի խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում 1 ճաշի գդալ հազարի տերևները լցնել 200 մլ եռացրած ջրի մեջ, թողնել 1-2 ժամ ու քամել: Ընդունել 0.5 բաժակ, օրական 2 անգամ: 4. 4 գրամ առյուծագին(пустырник) լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, թողնել 30 րոպե ու քամել: Օրական 3-ից 5 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ ընդունել 1-ից 2 ճաշի գդալ պատրաստված թուրմից:
5. Նևորզի ժամանակ, վեգետատիվ խանգարումների դեպքում խորհուրդ է տրվում ընդունել հետևյալ թուրմը: 1 ճաշի գդալ ալոճի չոր տրորած պտուղները լցնելը 200 մլ եռացրած ջրի մեջ ու թողնել թրմվի 2 ժամ, որից հետո քամել: Օրական 3-ից 4 անգամ ուտելուց առաջ ընդունել 1-ից 2 ճաշի գդալ պատրաստված թուրմից: 6. Եթե ձեզ մոտ առկա է նևրաստենիա, ուժերի ընդհանուր թուլացում կապված ֆիզիկական լարվածության հետ, ապա խորհոիրդ է տրվում ընդունել հետևյալ միջոցներից պատրաստված թուրմը: 5 գրամ չոր մանրացված գարնանածաղիկի տերևները լցնել 200 մլ ջրի մեջ ու եռացնել 5-ից 10 րոպե, որից հետո թողնել թերմոսի մեջ սառի 2-ից 3 ժամ: Ընդունել օրական 3 անգամ, 1 ճաշի գդալ: 7. Այս թուրմը վերացնում է սթրեսային վիճակն ու ամրացնում է նյարդերը նևրաստենիաի դեպքում: Հարկավոր է 5 գրամ ուրցի խոտը լցնել 0.5 լիտր եռացրած ջրի մեջ ու թողնել թրմվի 40 րոպե, որից հետո քամել: Օգտագործել այն օրական 3-ից 4 անգամ, 1/3 բաժակի չափով: 8. Ժողովրդական բժշկության մեջ նեվրաստենիայի դեպքում օգտագործում են դեղորայքային բույսերի հյութեր: Բազուկի հյութը հավասար չափաքանակով խառնել մաքուր մեղրի հետ: Օրական 4 անգամ ընդունել 200 մլ հյութ: Բուժման կուրսը նախատեսված է 3-ից 4 շաբաթվա համար: 9. 0.5 բաժակ սամիթի թարմ հյութը օգտագործել օրական 3 ընդունումով: Подробнее: https://shabat.am/am/article/137450/JHoghovrdakan-baghadratomser-nevrozi-bujhman-hamar
loading...
Комментариев нет:
Отправить комментарий