суббота, 3 июня 2017 г.

Հրդեհ Երեւանում. ավտոմեքենա է այրվել


Երեւանի Ազատամարտիկների փողոցում հրդեհ է բռնկվել: Հունիսի 3-ին ժամը 17:09-ին ահազանգ է ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:03-ին, մարվել՝ 18:22-ին:
Ավտոտեխսպասարկման կետում ամբողջությամբ այրվել են Mersedes C180 մակնիշի 34 TT 086 համարանիշով (վարորդ՝ Ա.Մ.) ավտոմեքենան եւ մասամբ՝ տանիքի փայտյա կառուցատարրերը (շուրջ 100 ք.մ.):


loading...

Комментариев нет:

Отправить комментарий