четверг, 1 июня 2017 г.

Սննդակարգ, որը կօգնի ձեզ թողնել ծխելը


Կա մթերքների մի ամբողջ շարքորոնք օգնում են թողնել ծխելըԾխախոտից հրաժարվելու առաջին օրը խորհուրդ է տրվում.
Ձուկ եւ ծովամթերք
Այս մթերքները ցինկ են պարունակում, որը նվազեցնում է անհանգստությունը՝ այդպիսով օգնելով ավելի հեշտ տանել աբստինետային սինդրոմը, որն առաջանում է  սիգարետից հրաժարվելու դեպքում:
Հավկիթ
Այն հարկավոր է օգտագործել առաջին 2-3 շաբաթները՝ առանց սիգարետի, քանի որ դրանք նաեւ վիտամին В են պարունակում եւ օգնում հանգստացնել նյարդային համակարգը:
Շիլա եւ մյուսլի
Ավելի լավ է՝ նախաճաշն սկսել ձավարեղենի շիլայից, քանի որ դրանք մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում, որը  դուրս է բերում տոքսինները օրգանիզմից: Իսկ մյուսլիի բաղադրության մեջ գտնվող ընկուզեղենը մագնիում է պարունակում, որն օգնում է թուլացնել գրգռվածությունը: 
Չիր
Ծխելու սեւեռուն միտքը հաղթահարելու միջոցներից մեկը չիր ուտելն է: Սալորաչիրը, չամիչը, ծիրանաչիրը հակաօքսիդանտներ, վիտամիններ եւ հանքանյութեր են պարունակում, որոնք ունակ են ամրացնել սրտանոթային համակարգը, որը երկար ժամանակ տուժել է նիկոտինի ազդեցությունից:
Գազար
Եթե  ծխելու ցանկություն է առաջանում, ապա կարելի է գազար ուտել: Այն կօգնի դուրս բերել օրգանիզմում կուտակված նիկոտինը:
Խնձոր
Քնկոտությունը, հոգնածությունը կօգնի հաղթահարել խնձորը, որը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում:

Աղբյուրը՝ Otvetnavse.com


loading...

Комментариев нет:

Отправить комментарий