воскресенье, 11 июня 2017 г.

Ձվարանների քաղցկեղի ամենատարածված ախտանշանները


Քաղցկեղի ամերիկյան ընկերակցության տվյալներով՝ ԱՄՆ-ում քաղցկեղից մահացած կանանց շրջանում ձվարանների քաղցկեղը մահացությունների թվով զբաղեցնում է հինգերորդ տեղը: Սա կանանց վերարտադրողական համակարգի քաղցկեղն է: Այնուամենայնիվ՝ այս հիվանդությունից կարելի է ազատվել և վաղ փուլերում ախտորոշելու դեպքում ամբողջությամբ բուժվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ձվարանների քաղցկեղի վաղ փուլերի ամենատարածված ախտանշանները: Ձվարանների քաղցկեղի վաղ փուլերի հիմնական ախտանշաններ Այս հիվանդության վաղ փուլերում սովորաբար ախտանշաններ չեն նկատվում և նույնիսկ ի հայտ գալու դեպքում մարդիկ հաճախ շփոթում են դրանք այլ հիվանդությունների ախտանշանների հետ: Ձվարանների քաղցկեղի վաղ ախտանշանների թվին են դասվում. ·         որովայնային ուռուցքը կամ փորափքանքը, ·         կոնքային ճնշումը կամ որովայնի ցավերը, ·         միզապարկի դժվարությամբ լցվելու կամ չափազանց արագ լցվելու զգացողությունը, ·         միզարձակության հետ կապված ախտանշաննեը (օրինակ՝ հաճախամիզությունը): Ձվարանի քաղցկեղի ավելի քիչ տարածված ախտանշաններից են. ·         հոգնածության զգացումը, ·         ստամոքսի խանգարումը, ·         մեջքի ցավերը, ·         սեռական ակտի ժամանակ նկատվող ցավերը, ·         փորկապությունը, ·         դաշտանային ցիկլի խանգարումները: Այնուամենայնիվ՝ գիտնականները նշում են, որ ախտանշանների քանակն ու հաճախականությունը շատ ավելի կարևոր են, քան հենց ախտանշանները, երբ խոսքը քաղցկեղի վաղ ախտորոշման մասին է լինում: Օրինակ՝ Քաղցկեղի ամերիկյան ընկերակցության տվյալներով՝ եթե կնոջ մոտ մեկ ամսվա ընթացքում 12 անգամ նկատվում է այս ախտանշաններից մեկը կամ մի քանիսը, ապա նա պետք անմիջապես դիմի բժշկին: Ձվարանների կիստա Ձվարանների կիստաները լցված են լինում հեղուկով, որը կարող է առաջանալ ձվարանի վրա: Այս կիստաները շատ տարածված են վերարտադրողական տարիքում գտնվող կանանց շրջանում, սակայն հետդաշտանադադարային տարիքի կանանց մոտ դրանք կարող են պայմանավորված լինել ձվարանների քաղցկեղով:   Ձվարանների պոլիկիստոզային համախտանիշի վաղ ախտանշաններն են. ·         Կոնքի հատվածի ցավը, ·         Դաշտանից առաջ կամ հետո նկատվող ցավը, ·         Որովայնի հատվածում ճնշումը, փքվածությունը կամ ցավը, ·         Մեջքի ստորին հատվածի և ազդրերի բութ ցավը, ·         Դժվարությունները՝ կապված միզապարկը դատարկելու հետ, ·         Սեռական ակտի ժամանակ առաջացող ցավը, ·         Անոմալ արյունահոսությունը ·         Սրխառնոցն ու փսխումը: Այնուամենայնիվ՝ գիտնականները վստահեցնում են, որ ձվարանների քաղցկեղը վաղ փուլերում ախտորոշելու լավագույն տարբերակը պարբերաբար մասնագետի մոտ  բուժզննում անցնելն է:   Նյութի աղբյուրը՝ pinoyhealthguide.com Подробнее: https://shabat.am/am/article/137009/DZvaranneri-qaghckeghi-amenataratsvats-akhtanshannery


loading...

Комментариев нет:

Отправить комментарий