- Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Արտակ Խաչատրյանը երեկ՝ հունիսի 20-ին, Երևանի Խորենացի փողոցում գտնվող «Գում»-ի շուկայի մսի վաճառքի կետերից գնել է տավարի և խոզի միս և գնացել տուն: Տանը նրա կինն ասել է, որ մսից տհաճ հոտ է գալիս, այն օգտագործման համար պիտանի չէ: Պարզել են, որ մսի մի մասից է հոտ գալիս, բայց քանի որ ամբողջ միսը եղել է նույն տոպրակում, հոտը տվել է նաև մնացածին: Նույնիսկ եփելուց հետո տհաճ հոտը չի անհետացել կամ մեղմացել: SHAMSHYAN.com- թղթակցի հետ զրույցում Ա. Խաչատրյանը ասում էր, որ միսը գնելու պահից միչև տուն հասնելը 30 րոպե է տևել: Նրա խորհին համոզմամբ իր վրա վաճառել են հոտած միս, որը օգտագործման համար պիտանի չէ: Նա նաև ասաց, որ այս քայլով ոչ թե ուզում է իր ծախսած գումարը ետ վերադարձնել, այլ ցանկանում է պատկան կառույցների ուշադրությունը հրավիրել այդտեղ վաճառվող մսի տաղավարների վրա, որպեսզի իր վիճակում մեկ այլ անձ չհայտնվի: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/06/21/1070544/
loading...

Комментариев нет:
Отправить комментарий