суббота, 10 июня 2017 г.

Օձերն ակտիվացել են. շահմար, սահնօձ ու գյուրզա, նրանցից մեկը մտել էր հավաբունը


Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 87 տան հավաբնում օձ նկատվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:
 ***
Հունիսի 10-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 6/5 տան բակում օձ է նկատվել, որին բռնելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Ա. Չ.-ի տան բակից բռնել են կապարագույն սահնօձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:
***
Հունիսի 10-ին, ժամը 10:46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:


loading...

Комментариев нет:

Отправить комментарий