понедельник, 5 июня 2017 г.

Սոցկայքերում վտանգավոր վիրուս է հայտնվել (ֆոտո)


Սոցկայքերի օգտատերերը սկսել են նոր վիրուս տարածել, որն իր վտանգավորությամբ կարող է մրցակցել աղմկահարույց Wanna Cry-ի հետ։
НТВ-ն հաղորդում է, որ վիրուսին զոհ են դարձել օգտատերեր ամբողջ աշխարհից։ Այն սարքավորման մեջ է հայտնվում, երբ օգտատերը վերահրապարակում է անվճար ավիատոմսերի վերաբերյալ գրառումը։ Ֆրանսիացիները թակարդում են հայտնվում, իբր, Air France-ի, ռուսաստանցիները՝ Emirates-ի կամ «Աէրոֆլոտ»-ի առաջարկի պատճառով։ 
Հղումը բացելով՝ զոհն իր սարքավորումը վարակում է տրոյանական վիրուսով, ինչի միջոցով էլ հանցագործներին են փոխանցվում նրա անձնական տվյալները, իսկ վնասակար հղումը տարածվում է օգտատիրոջ սոցցանցի ընկերների շրջանակում։


loading...

Комментариев нет:

Отправить комментарий