четверг, 8 июня 2017 г.

Հակառակորդն ինտենսիվ կրակել է Բաղանիսի ու Կոթիի ուղղությամբ. մարդկային կորուստներ չկան


Երեկ երեկոյան ադրբեջանական դիրքերից ինտենսիվ կերպով կրակել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վրա` ժամը 22.30-ից 24.00-ի սահմաններում: Այնուհետև կրակը դադարեցվել է, իսկ գիշերը խաղաղ է անցել: Մարդկային կորուստներ չկան, նյութական վնասները ճշտվում են:


Tert.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը մանրամասնեց. «Սկզբում սկսեցին կրակել պոստերի վրա, մի քիչ միջդիրքային կրակ եղավ, հետո սկսեցին կրակել գյուղի ուղղությամբ»:

Գյուղում առավոտվա դրությամբ դեռ ճշտված չէ վնասի չափը, սակայն գյուղապետն ասում է՝ կարևորը, որ մարդկային զոհեր չունեցանք:

Նույնը Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը. «Փառք Աստծո, էս պահին կարևորը մարդկային հնարավոր կորուստները ճշտելն էր, չունենք, ամենակարևորը, իսկ նյութական կորստի չափը ճշտվում է»:

Կոթիի ուղղությամբ, ըստ գյուղապետի, կրակել են մոտ 3 ժամ՝ մերթ ընդ մերթ նաև հայկական դիրքերի ուղղությամբ:


loading...

Комментариев нет:

Отправить комментарий