понедельник, 19 июня 2017 г.

Լավագույն հակամակաբուծային բույսերը, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ


Սնունդը մեծ ազդեցություն է թողնում մարդու  առողջության վրա: Այն նաև ազդում է մակաբույծների վրա: Անկանոն, խառը ու քաղցր սնունդը  հանդիսանում է մակաբույծների բազմացման համար իդելական միջավայր: Մարդու առօրյա սննդակարգում հարկավոր է ընդգրկել մեծ քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն ու հակամակաբուծային ազդեցությամբ օժտված խոտաբույսեր:

1.    Ռեհան(базилик)

Ռեհանը աչքի է ընկնում իր հակամակաբուծային ազդեցությամբ: Բացի այդ, շատ հարմար է սննդի պատրաստման համար օգտագործել չորացրած ռեհանի փոշի:

2.    Ծորենի (барбарис)

Այս բույսի բոլոր մասերը օժտված են հակամակաբուծային հատկություններով: Առավել հաճախ օգտագործվում է վերջինիս արմատը: Չորացրած ու աղացած ծորենին կարող եք ավելացնել աղցանի, 1-ին ու 2-րդ ճաշատեսակների մեջ: Այն հանդիսանում է  լյարդի մակաբույծների համար կործանարար միջոց: Այն բարելավում է լյարդի ֆիլտրացման ունակությունը, նպաստում է ճարպերի քայքայմանն ու արյան մաքրմանը:

3.    Մեխակ

Վերջինիս հակամակաբուծային ազդեցության  սպեկտրը բավականին լայն է, այն ոչնչացնում է կլոր, սովորական, հարթ ճիճուները, բակտերիաները, սնկերն ու վիրուսները: Մեխակի հակամակաբուծային հատկությունները դրսևորվում են պլազմայում, ուղեղում, նյարդային ու վերարտադրողական համակարգում: Մեխակի օգտագործումը ֆարինգիտի, հայմորիտի, լարինգիտի, ատամի ցավերի ու  իմպոտենցիայի դեպքում օգնում է մարդկանց ազատվել մակաբույծներից ու թողնում է կազդուրիչ ազդեցություն: Մեխակն  ախտահանում է թոքերը, ստամոքսն ու ավշային համակարգը:

4.    Նուռ

Անգամ ջերմային մաշակումից հետո, սառը մզումով ստացված  նռան հյութը ոչնչացնում է բերանի տրիխոմոնադը, բակտերիաները, մակաբուկյծները, պենիցիլիում ու կանդիդոզ սնկերը:Նուռն  ազդում է մարդու  բոլոր օրգան համակարգերում առկա մակաբույծների վրա: Նռից պատրաստում են նաև թուրմ, եփուկ, փոշի, իսկ նռան կորիզից պատրաստում են յուղ: Այն  շատ լավ համատեղվում են դարչինի ու մեխակի հետ:

5.    Խնկածաղիկ (душица)

Մակաբույծների դեմ պայքարում օգտագործվում է այս բույսի վերգետնյա մասը, որը հարկավոր է  հավաքել ծաղկելու ժամանակ ու կիրառել որպես թեյի ու եփուկների համար նախատեսված միջոց: Այն բակտերիաների ու նախակենդանիների վրա թողնում է հակամակաբուծային ազդեցություն:

6.    Սրոհունդ (зверобой)

Այն շատ հաճախ օգտագործվում է խառնուրդների մեջ   խնկածաղիկի հետ միասին: Վերջինիս հակամակաբուծային հատկությունները հիմնականում դրսևորվում են  գազափոխանակման օրգաններում  ու շնչառական համակարգում:

7.    Գետնաելակ (земляника)

Հիմնականում օգտագործվում է բույսի տերևները: Դրանք հանդիսանում են միզասեռական համակարգում առկա մակաբույծների դեմ պայքարող հզոր միջոց:

8.    Կոճապղպեղ

Օգտագործվում է այս բույսի արմատապտուղը: Այն հայտնի է հակամակաբուծային ազդեցության բավականին լայն սպեկտրով` ընդդեմ հելմիտների, սնկերի ու վիրուսների: Այն կործանարար է աղիների ու շնչառական համակարգի մակաբույծների համար:

9.    Վեղենակ (календула)

Վերջինիս  մանրէազերծ  հատկությունները հայտնի են շատ վաղուց: Բույսի ծաղիկները օգտագործվում են խոտաբույսերի խառնուրդով պատրաստվող թեյի մեջ: Թարմ կամ չորացված մանրացված ծաղիկները կարող են  օգտագործվել ուտեստների պատրաստման ժամանակ: Այն ունի հակամակաբուծային ազդեցության բավականին լայն սպեկտր:

10.         Դարչին

Դարչինը իր հակամակաբուծային հատկությունները չի կորցնում անգամ ջերմային մշակումից հետո:

11.         Եղինջ (крапива)


Այն կարող եք սկսել հավաքել վաղ գարնանից մինչև մայիս ամսվա վերջը: Նրա հակամակաբուծային հատկությունները բավականին լայն սպեկտր են ընդգրկում`  մաշկի, մազերի մակաբույծներից մինչև  թոքերի ու աղիների մակաբույծներ:

12.         Կռատուկ (лопух)

Օգտագործում են բույսի արմատը: Այն ազդում է արյան, շնչառական, միզասեռական ու ավշային համակարգում առկա մակաբույծների վրա: Այն թարմ վիճակով կարող եք օգտագործել  սննդի  մեջ, իսկ չորացրած վիճակում այն հանդիսանում է 1-ին ու 2-րդ ճաշատեսակների մեջ համեմունքների հետ միասին  կիրառվող  հիանալի միջոց:

13.          Ազնվամորի (малина)

Օգտագործվում է նրա հատապտուղներն ու տերևները: Ազնվամորու երիտասարդ տերևները բավականին նուրբ են ու կարող են օգտագործվել սննդի մեջ: Ազնվամորու հատապտուղներն ու տերևները աչքի են ըկնում  արյան շրջանառության, մարսողական ու վերարտադրողական  համակարգում հակամակաբուծային լայն ազդեցությամբ: Հատապտուղները շաքարավազով պատրաստելու դեպքում կորցնում են իրենց հակամակաբուծային հատկությունները:

14.         Խատուտիկ (одуванчик)

Այն հավաքում են մայիս-հունիս ամիսներին: Աչքի է ընկնում արյան շրջանառության համակարգում, ինչպես նաև նրա ֆիլտրացման համակարգում՝ լյարդում ու երիկամներում առկա մակաբույծների դեմ պայքարող հատկություններով:

15.         Կարմիր կծու պղպեղ

Օգտագործվում է նրա պտուղը: Կարմիր կծու պղպեղի հզոր հակամակաբուծային հատկությունները վաղուց են հայտնի:Այն ոչնչացնում է  մարսողական օրգաններում, շնչառական համակարգում  ու արյան մեջ առկա մակաբույծներին: Նշված համակարգերում առկա գրեթե բոլոր մակաբույծները ոչնչանում են կարմիր կծու պղպեղի ազդեցության ներքո:
Օգտագործվում է այս բույսի տերևները, սերմերն ու արմատը: Մաղադանոսի հակամակաբուծային հատկությունները դրսևորվում են արյան, մկանների ու պլազմայի մեջ:  Առավել հզոր հակասնկային ու հակաբակտերիալ հատկություններ այն դրսևորում է միզասեռական ու  մարսողական համակարգերում: Կարող եք պատրաստել մաղադանոսի թուրմ(խոտաբույսից ու սերմերից), եփուկներ(արմատից), ինչպես նաև այն կարող եք  ավելացնել սննդի մեջ և թարմ և չորացրած վիճակում:

Մաղադանոսով պատրաստված միջոցները  հատկապես արդյունավետ են ազդում այն մակաբույծների վրա, որոնք ակտիվանում են օրգանիզմի  սառեցման ու գերհոգանածության դեպքում: Մաղադանոսի թարմ հյութը (առավոտյան քաղցած փորին 2թ/գ) հիանալի հակամակաբուծային միջոց է տրիխոմոնազի ու խլամիդիոզի դեպքում:

17.         Վարդ

Օգտագործվում է բույսի ծաղիկները, որոնք աչքի  են ընկնում  հակամակաբուծային լայն սպեկտրով: Վարդի եթերայուղը  կործանարան է սնկերի, հելմիտների մի շարք տեսակների համար:

Վարդի ինչպես թարմ, այնպես էլ չորացրած ծաղիկները , կարող եք թրմել մեղրի կամ ջրի մեջ ու արդյունքում կստանաք  վարդի ջուր: Վարդի հակամակաբուծային հատկությունները դրսևորվում են արյան շրջանառության համակարգում, միզասեռական(կանանց մոտ)  ու նյարդային համկարգում:

18.         Երիցուկ  

Այն աչքի է ընկնում հակամակաբուծային ազդեցության  լայն սպեկտրով և պայքարում է սկսած  խոշոր երիզորդներից վերջացրած  մինչև հեպատիտ վիրուսի դեմ: Հակամակաբուծային ազդեցությունն  արտահայտվում է մարսողական, շնչառական ու նյարդային համակարգում:

19.         Սամիթ

Օգտագործվում է այս բույսի տերևները, ցողունն ու սերմերը: Այն արդյունավետ ու մահացու է ազդում մարսողական համակարգի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, միզասեռական համակարգի, մաշկի  ու արյան շրջանառության համակարգի մակաբույծների դեմ: Սամիթի յուղը ոչնչացնում է սնկերն ու թարախային ինֆեկցիաները:

20.         Սխտոր  

Վերջինիս հակամակաբուծային հատկությունները դրսևորվում է  մարդու գրեթե բոլոր օրգան հակարգերում: Ազդեցության սպեկտրը բավականին լայն է, գոյություն չունեն այնպիսի մակաբույծներ, որոնք այն չի կարող ոչնչացնել:

21.         Եղեսպակ (шалфей)

Եղեսպակի հակամակաբուծային հատկություները դրսևորվում են շնչառական, արյան շրջանառության, մարսողական ու նյարդային համակարգում: Այն կործանարար է մի շարք մակաբույծների, այդ թվում  գրիպի վիրուսի, նախակենդանիների ու բակտերիաների, տափակ, կլոր որդերի ու երիզորդի և սնկերի բազմաթիվ խմբերի համար:

22.         Խնկեղեգ (аир)

Խնկեղեգն օժտված է հզոր հակամակաբուծային հատկություններով և ոչ միայն ազատում է գլխի մակաբույծներից, այլև բուժում է սինուսիտը, էպիլեպսիան, խլությունը և այլն: Խնկեղեգի օգնությամբ կարելի է մաքրել ու վարակազերծել ջուրը:

23.         Ոսկեհազարուկ (золототысячник)

Այս բույսը պարունակում է դառը նյութեր, որոնք բարելավում են աղեստամոքսային համակարգի աշխատանքը, նպաստում են ստամոքսահյութի արտադրմանը և բարելավում են ախորժակը: Բացի այդ, այն հարուստ է նաև գենցիանին ալկալոիդով, ինչի շնորհիվ հիանալի հակամակաբուծային միջոց է:

24.         Ուռենի

Ուռենու կեղևը նույնպես հիանալի հակամակաբուծային ու հակավիրուսային միջոց է: Բացի այդ, այն նաև օգտագործվում է որպես  հակատենդային ու ցավազրկող միջոց:

25.         Երիցուկ

Երիցուկը շատ արդյունավետ հակամակաբուծային միջոց է, որը ոչնչացնում է ինչպես խոշոր երիզորդները, այնպես էլ հեպատիտի վիրուսը:

26.         Եզան լեզու

Հարկավոր է օգտագործել եզան լեզվի թարմ, նուրբ, երիտասարդ տերևները: Այս բույսն ազդում է թարախածին ֆլորայի վրա և ազատում է արյան մեջ «բնակվող» մակաբույծներից:

27.         Տատրակ (мать-и-мачеха)

Տատրակի տերևները հիանալի հավելում են աղցաններին: Այս բույսը շատ օգտակար է և օգնում է ազատվել արյունատար համակարգի մակաբույծներից:

28.         Խունկ

Խունկը կործանարար ազդեցություն ունենում շնչառական օրգանների և գլխուղեղի մակաբույծների վրա:

29.         Քունջութ

Քունջութի սերմերը պարունակում են յուղ, որն օժտված է հզոր հակամակաբուծային ազեցությամբ: Հատկապես արդյունավետ են քունջութի սև սերմերը:

30.         Քրքում

Այս համեմունքն օգտագործվում է տարբեր ուտեստներ պատրաստելիս, սակայն այն ոչ միայն յուրահատուկ բույր է հաղորդում ուտեստին, այլև մաքրում է օրգանիզմը մակաբույծներից:

31.        Դափնեծառ

Դափնեծառի տերևներն ու սերմերը պարունակում են բուրավետ յուղեր, որոնք օժտված են հզոր հակամակաբուծային ազդեցությամբ:

Աղբյուրը՝  vajnoe.com


loading...

Комментариев нет:

Отправить комментарий