Կրունկի ճաքերի խնդիրը տարածված է շատերի մոտ: Այն բազում անհարմարություններ է պատճառում՝ չորություն, մաշկի վնասված հատվածներ, ցավ… Դրա պատճառները կարող են լինել տարբեր՝ օդի չորություն, սննդակարգի խախտում, եղունգների սխալ խնամք, անհաջող կոշիկ և այլն: Այս միջոցը կօգնի ընդամենը 10 օրում մոռանալ նշված խնդիրը:
Դեղամիջոց՝ ընդդեմ կրունկների ճաքերի
Հարկավոր է
- 10 հաբ ասպիրին,
- 250 մլ 70%-անոց սպիրտ:
Կիրառման եղանակը
- Ասպիրինի հաբերը փոշի դարձրեք ու խառնեք սպիրտի հետ: Ստացված հեղուկը պետք է թողնել 4-5 օր:
- Յուրաքանչյուր օգտագործումից առաջ խառնեք հեղուկով լի տարան: Այնուհետև թանձիվը թրջեք լուծույթով և դրեք վնասված հատվածի վրա:
- Կրունը փաթաթեք պոլիէթիլենի շերտով և այդպես թողեք ամբողջ գիշեր:
- Առավոտյան լվացեք ոտքը, չորացրեք, որից հետո քսեք գլիցերին կամ ճարպով հարուստ քսուկ:
loading...


Комментариев нет:
Отправить комментарий