воскресенье, 2 июля 2017 г.

Առողջ լինելու 3 «ոսկե» կանոն բժիշկ Ֆերեյդուն Բատմանգհելիդջից


1. Հարկավոր է ամեն օր բավարար քանակությամբ ջուր խմել: Մարդու օրգանիզմին մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 30 գրամ ջուր է հարկավոր, ինչը մարմնի զանգվածի մոտ 3%-ն է: Օրինակ՝ եթե մարդը կշռում է 70 կգ, ապա նա պետք է օրական 2100 գրամ ջուր խմի (70*30=2100), ինչն էլ կազմում է մոտ 10.5 բաժակ:   2. Բացի այդ, հարկավոր է ամեն օր աղ օգտագործել (պարզապես դնել բերանն ու թողնել, որ լուծվի): Այն օգնում է պահպանել ջուրը միջբջջային տարածությունում: Նաև աղը խթանում է ստամոքսի գեղձերի աշխատանքի և պեպսիններն ակտիվացնելով՝ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը:   Հարկ է հիշել, որ օրգանիզմի բոլոր էներգետիկ գործընթացները տեղի են ունենում ջրային միջավայրում, իսկ միջբջջային ջուրը նույնքան աղի է, որքան ծովի ջուրը: Օրական օգտագործած ջրի յուրաքանչյուր լիտրի դիմաց հարկավոր է մոտ 1 գրամ ծովի աղ օգտագործել (¼ թեյի գդալ), որը պարունակում է օրգանիզմի համար շատ կարևոր մոտ 80 հանքանյութ: Ջուրը խմելուց հետո անհրաժեշտ է մի պտղունց աղ կամ աղի մի քանի խոշոր հատիկ դնել լեզվին և լուծել բերանում:   Բացի այդ, կարելի է նաև ուտելուց առաջ շատ թույլ աղաջուր խմել:   3. Նաև անհրաժեշտ է բացառել ցանկացած ըմպելիք կամ մթերք, որը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման: Նման մթերքի շարքին են դասվում սուրճը (կոֆեին), ալկոհոլը, սև թեյը, գազավորված ըմպելիքները և շաքարավազը: Օրինակ՝ հայտնի է, որ 100 գրամ թեյ խմելու դեպքում արտազատվում է 130 գրամ մեզ:   Հարկ է հիշել, որ մարդկային կյանքն առհասարակ չորացման գործընթաց է, իսկ ցավը ազդանշան է, որը վկայում է օրգանի ջրազրկման մասին:   Նյութի աղբյուրը՝ econet.ru  Подробнее: https://shabat.am/am/article/140662/Aroghj-linelu-3--oske--kanon


loading...

Комментариев нет:

Отправить комментарий