Հրազդան քաղաքի Սպանդարյան եւ Երեւանյան փողոցների խաչմերուկում «ԳԱԶ 3110» մակնիշի մեքենայից դուրս է եկել մի քաղաքացի եւ այդ վայրում գտնվող ոստիկաններին հայտնել, որ իրեն դանակահարել են, իսկ դանակահարողը գտնվում է հենց այդ մեքենայում:
Ոստիկաններն իրենց մեքենայով վիրավորին արագ հասցրել են հիվանդանոց, իսկ իրավապահների մեկ այլ խումբ հետապնդել է հիշյալ «ԳԱԶ 3110» ավտոմեքենան եւ բերման ենթարկել վարարոին ու կասկածյալին:
Վերջինս արդեն ոստիկանությունում պատմել է, որ խնջույքից հետո ընկերների հետ եկել էր Մյասնիկյան 11 շենքի բակ, երեխաների խաղահրապարակում մի քանի բաժակ էլ էին խմել: Նա տուժողին չէր ճանաչում, չէր հիշում, թե նա ինչպես է դարձել իրենց բաժակի ընկեր: Վիճել էին, որի ժամանակ էլ դանակահարել էր տուժողին:
loading...

Комментариев нет:
Отправить комментарий