Շատերն են լսել, որ ավելորդ կիլոգրամներից ազատվելու և կազմվածքը պահպանելու համար սննդաբաները հաճախ խորհուրդ են տալիս օրվա ընթացքում շատ ջուր խմել, սակայն քչերին է հայտնի, թե ինչպես է ջուրն օգնում ազատվել ավելորդ քաշից: Հարկ է հիշել, որ օրգանիզմում բոլոր ռեակցիաները տեղի են ունենում ջրային լուծույթներում և քիչ քանակությամբ ջուր խմելու հետևանքով, առաջին հերթին, դանդաղում են նյութափոխանակության գործընթացները (այդ թվում նաև ճարպերի քայքայման հետ կապված գործընթացները): Բացի այդ, հենց ջուրն է օրգանիզմից դուրս բերում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի քայքայումից առաջացած վնասակար նյութերը: Սա նշանակում է, որ քիչ քանակությամբ հեղուկ օգտագործելու հետևանքով դրանք կարող են կուտակվել՝ ազդելով փոխանակության տարբեր գործընթացների վրա: Այս ամենը հանգեցնում է ճարպերի քայքայման գործընթացի դանդաղեցման, ինչի պատճառով էլ մարդը չի կարողանում արդյունավետ կերպով ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նյութի աղբյուրը՝ aif.ru Подробнее: https://shabat.am/am/article/139914/Inchpes-e-jurn-ognum-azatvel
loading...
Комментариев нет:
Отправить комментарий