вторник, 25 июля 2017 г.

Խոհանոցում ճաշ պատրաստող կնոջ վրա առաստաղից թունավոր օձ է ընկել

Թաիլանդում խոհանոցում ճաշ պատրաստող կնոջ վրա առաստաղից 4 մետր երկարությամբ թագավորական կոբրա է ընկել:

Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Սոնգհլա քաղաքում: Բարեբախտաբար, կինը չի տուժել, բայց շատ է վախեցել, հաղորդում է Nation-ը:

Տանտիրուհու ամուսինը կենդանիների պաշտպանության ծառայության աշխատակիցների է կանչել, որոնց հաջողվել է արագորեն բռնել սողունին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Комментариев нет:

Отправить комментарий