вторник, 25 июля 2017 г.

Երեւանում փորձել են տերմինալ գողանալ

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում փորձել են տերմինալ գողանալ: Ոստիկանությունից այսօր՝ հուլիսի 25-ին, NEWS.am-ին հայտնեցին, որ ահազանգը ստացվել է հուլիսի 24-ին, առավոտյան 05:30-ին, այն մասին, որ Երեւանի Օգանով փողոցում գործող խանութի մոտից փորձել են տերմինալ գողանալ:
Հանգամանքները պարզելու համար կատարվում է հետաքննություն:

Комментариев нет:

Отправить комментарий