Բաղադրիչներ.
կաղամբ – 1/4 գլուխ,
պղպեղ( ցանկալի է՝ տարբեր գույնի) – 2 հատ,
հավի կրծքամիս – 200 գ,
կանաչ սոխ, կանաչի ըստ ճաշակի,
աղ, սև պղպեղ,
թթվասեր – 5-6 ճ/գդ,
սխտոր – 1-2 ատամիկ,
մանանեխ
Պատրաստման եղանակը. հավի կրծքամիսը եփել, կաշին և ոսկորները հեռացնել, միսը կտրատել երկարավուն: Պղպեղները լվանալ, կտրատել երկար շերտերով: Կանաչին, սոխը մանրացնել: Սխտորը ճզմել, խառնել թթվասերին, աղ, պղպեղ անել, ավելացնել մի փոքր մանանեխ, լավ խառնել: Կտրատված բաղադրիչները լցնել խորը ամանի մեջ, ավելացնել սոուսը: Ցանկալի է՝ պատրաստել մատուցելուց անմիջապես առաջ: Բարի ախորժակ:
loading...

Комментариев нет:
Отправить комментарий