вторник, 27 июня 2017 г.

Ինչպես պատրաստել կարտոֆիլով պիլմենի


Բաղադրությունը 3,5-4 բաժակ ալյուր 1 ձու 1 բաժակ կաթ կամ ջուր 1թգ. աղ: Միջուկ՝ կարտոֆիլ Պատրաստման եղանակները Ալյուրը և աղը միասին խառնել, ավելացնել տաք կաթը /ջուր/ և ձուն: Լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Խմորից գունդ պատրաստել և դնել սննդի համար նախատեսված տոպրակի մեջ: Խմորը թողնել հանգստանա մոտ 1 ժամ:  Ապա խմոր բաժանել մի քանի մասի, գրտնակով լիստեր ստանալ, ապա թեյի բաժակի օգնությամբ շրջանակներ առանձնացնել:  Միջուկը կարող եք պատրաստել ըստ ձեր ցանկությամբ: Կարող եք նախապես խաշել կարտոֆիլը, ապա սոխառած անել և տրորած կարտոֆիլը սոխառածի հետ միասին տապակել:  Կարտոֆիլի միջուկը դնել խմորի մեջ և զգուշությամբ միացնել իրար:  Եփել եռացրած ջրում այնքան մինչև պատրաստ լինելը: Մատուցելիս վրան կարագ հալեցնել: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ: 

Подробнее: https://shabat.am/am/article/139312/Inchpes-patrastel-kartofilov-pilmeni


loading...

Комментариев нет:

Отправить комментарий