Բաղադրիչներ կեֆիր - 250 մլ ալյուր - 150 գր ձու - 2 հատ պանիր - 200 գր նրբերշիկ - 200 գր փխրեցուցիչ - 1 թ/գդ աղ Պատրաստման եղանակ Պանիրը անցկացնում ենք խոշոր քերիչով։ Նրբերշիկները բարակ շրջանաձև կտրատում ենք։ Ձվերը, կեֆիրը, 1/3 թ/գդ աղը խառնում ենք` մինչև զանգվածը համասեռ դառնա։ Ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը, խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։ Ավելացնում ենք պանիրն ու նրբերշիկը, խառնում ենք։ Զանգվածը դնում ենք յուղով պատված ձևամանի (25x25 չափի) մեջ։ Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 35-40 րոպե թխում ենք։ Պատրաստ է։ Շատ համեղ պանրով և նրբերշիկով կարկանդակ , որը հատկապես համեղ է, երբ տաք վիճակում է: Подробнее: https://shabat.am/am/article/139300/Panrov-ev-nrbershikov-karkandak
loading...
Комментариев нет:
Отправить комментарий