четверг, 29 июня 2017 г.

Տարեց կնոջ սպանության մեջ մեղադրվող անչափահասների մեղադրանքը կվերաորակվի՞



Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում 2016թ. փետրվարին տարեց կնոջ դաժան սպանության մեջ մեղադրվող անչափահասների պաշտպանները պահանջում են մեղադրանքի վերաորակում:
NEWS.am-ի թղթակցին գործով ամբաստանյալներից Դավիթի պաշտպան Արթուր Խաչիկյանը նշեց, որ դեռեւս դատաքննություն է ընթանում եւ վաղ է ինչ-որ բան ասելը, սակայն իրենք ցանկանում են, որ առաջադրված մեղադրանքը վերաորակվի: Նշենք, որ երկու տղաներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետով, այն է՝ սպանությունը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով:
Հիշեցնենք, որ նախաքննությամբ ապացուցվել է, որ անչափահաս Դավիթն ու Վահեն 73-ամյա կնոջից 1200 ԱՄՆ դոլարն ավազակային հարձակմամբ հափշտակելու և շահադիտական դրդումներով, ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ սպանել են նրան ու տնից հափշտակել շուրջ 300 հազար դրամի ոսկյա զարդեր։ Նախնական տվյալներով երիտասարդներից մեկը մետաղյա խողովակով հարվածել էր կնոջ գլխին եւ մեջքին, իսկ մյուս երիտասարդը, սեղմելով պարանոցը, շնչահեղձ է արել նրան։


loading...

Комментариев нет:

Отправить комментарий