Նորածնի առքուվաճառքի գործով դատարանը որոշում է կայացրել կողմերին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, իսկ երեխայի մասով հարցը դեռ օդում կախված է:
Փոքրիկն այս ամբողջ ընթացքում գտնվել է Քրիստինե Կիրակոսյանի մոտ, որն էլ ըստ դատավճռի գնել է նրան: NEWS.am-ի հետ զրույցում Կիրակոսյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ այս հարցը կարգավորվում է քաղաքացիա-իրավական հարթությունում եւ այժմ ինքը համապատասխան փաստաթղթերն է հավաքում դատարան դիմելու համար:
Նշենք, որ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռել է բժշկուհի Կարինե Անտոնյանին, երեխայի մայր Ալլա Կարապետյանին եւ երեխայի գնորդ Քրիստինե Կիրակոսյանին դատապարտել 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին՝ 1 տարի 10 ամիս ազատազրկման: Կարինե Անտոնյանն ու Գոհարիկ Խաչատրյանը տուգանվել են նաեւ 400 հազարական դրամով:
Գոհարիկ Խաչատրյանի պաշտպանը Վերաքննիչ քրեական դատարան է դիմել՝ բողոքարկելով առաջին ատյանի կայացրած վճիռը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը, բժշկուհի Կարինե Անտոնյանը, երեխայի մայր Ալլա Կարապետյանն ու երեխայի ենթադրյալ գնորդ Քրիստինե Կիրակոսյանը կազմակերպել են խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը եւ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը եւ այդ նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելը:
Բժշկուհուն ու բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-168-րդ եւ 325-րդ հոդվածներով, իսկ Ալլային եւ Քրիստինեին՝ 168-րդ հոդվածի 1-ին մասով: Չորսն էլ ստորագրւթյամբ ազատ են արձակվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. ապրիլի 9-ին Արմավիրի մարզի բնակչուհիներից մեկն իր նորածնին 3 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է իր նորածին երեխային Արարատի մարզի բնակչուհուն: Պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին եւս 2 հազար ԱՄՆ դոլար վճարել էր միջնորդին՝ բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին:
loading...

Комментариев нет:
Отправить комментарий