четверг, 22 июня 2017 г.

Մեխակի փոշին և կոկոսի յուղը՝ ատամնացավի դեմ



Անպատեհ ի հայտ եկող ատամնացավը լուրջ անհանգստություն է, հատկապես  եթե սկսվում է հանգստյան օրերին կամ հատուկ իրադարձությունների նախօրեին, երբեմն էլ ստիպված ենք լինում օրերով սպասել ատամնաբույժի ընդունելությանը:

Ատամնացավը կարելի է հանգստացնել տնական մի շարք բաղադրատոմսերով: Առաջարկում ենք օգտագործել մեխակով և կոկոսի յուղով խառնուրդը:

Բաղադրություն.
  • ½ թ/գ մեխակի փոշի,
  • ½ թ/գ կոկոսի յուղ:

Մեխակի բաղադրության մեջ մտնող էվգենոլը հանգստացնում է ցավը: Կոկոսի յուղն ունի հակամիկրոբային և հակաբորբոքային հատկություններ:

Այս երկու բաղադրիչները խառնեք եւ բամբակի միջոցով այս խառնուրդը քսեք ցավող ատամին: Օրական մի քանի անգամ կատարեք այս միջոցառումը:

Եթե չեք կարող այցելել ատամնաբույժի, ապա այս բնական բաղադրամիջոցը կօգնի որոշ ժամանակով հանգստացնել ցավը, եթե ցավը կրկին վերադառնա, անմիջապես դիմեք բժշկի:


loading...

Комментариев нет:

Отправить комментарий