Գիտնականները պարզել են, որ հատկապես ձախ կողքին քնելը օրգանիզմի համար ավելի օգտակար է: Իսկ թե ինչու է այդպես, ներկայացնում է adme.ru-ն:
Բարելավում է ավշային համակարգի աշխատանքը
Ավշային համակարգի ամենամեծ օրգանը փայծաղն է, որը գտնվում է ձախ կողմում: Ձախ կողքին քնելու ժամանակ ծանրության ուժի շնորհիվ այնտեղ ավելի շատ արյուն է մղվում, որի շնորհիվ այդ օրգանը ավելի լավ է ֆիլտրում արյունը:
Նպաստում է աղիների մաքրմանը
Բարակ և հաստ աղիների միացման կետը գտնվում է մարմնի ձախ կողմում: Ծանրության ուժը թափոններին օգնում է անցնել դրանց միացման փականով ավելի հեշտորեն և նպաստում է օրգանիզմից արագ դուրս գալուն:
Կանխում է գիշերային այրոցը
Ձախ կողքին քնելու դեպքում ստամոքսը գտնվում է կերակրափողը ստամոքսին միացնող սննդուղուց ներքև, որի հետևանքով ստամոքսի պարունակությունը հետ չի գնում կերակրափող:
Լյարդը պաշտպանում է ծանրաբեռնվածությունից
Դա այն պատճառով է, որ լյարդը գտնվում է աջ կողմում:
Բարելավում է սրտի աշխատանքը
Սրտի ձախ կողմը դա այն մասն է, որ արյունը մղում է ողջ մարմնով: Ձախ կողմին քնելը սրտին օգնում է ավել լավ կատարելու իր աշխատանքը:
Օգտակար է հղիների համար
Հղիության ժամանակ այդպիսի դիրքը նպաստում է արյան շրջանառության բարելավմանը
loading...

Комментариев нет:
Отправить комментарий