Տուլայում հայկական միկրոավտոբուսի եւ ԿԱՄԱԶ բեռնատարի վթարի հետեւանքով «Իվեկո» միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը թեթեւ վնասվածքներ է ստացել։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am–ին հայտնել են, որ նա քերծվածքներ է ստացել։
«Մեր ներկայացուցիչն այնտեղ է, ասաց, որ վարորդը իրենց մոտ է եւ քերծվածքներ է ստացել»,–ասել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կոնտրոնի օպերատիվ հերթափոխի փոխգնդապետ Չեբեյանը։
Նա նշել է, որ իրենց տվյալներով մահացածը Ռուսսաստանի քաղաքացի, 1961թ. ծնված Նասիրով Օթարն է, որը ազգությամբ վրացի է։
Մինչդեռ ավելի վաղ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին նախնական տեղեկություն էին տվել, թե մահացել է «Քուչակ-տուր» ՍՊԸ-ին պատկանող միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը։
Նախարարության նախնական տվյալներով, միկրոավտոբուսը ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ է իրականացրել, իսկ մեքենայում եղել են Արթիկի տարածաշրջանի բնակիչներ։
Տուլայի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ վթարի հետեւանքով ինը մարդ է տուժել, որոնցից վեցը՝չափահասներ, երեքը երեխաներ են: 50-ամյա մեկ տղամարդ զոհվել է դեպքի վայրում: Բոլոր տուժածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են:
Տուլայի երկրամասի առողջապահության նախարար Անդրեյ Տրետյակովը հայտնել է, որ երեք անձինք տեղափոխվել են Մոսկվայի մարզի բժշկական հաստատություններ: Երեք տուժածներ՝ երկու երեխա եւ մեկ կին`տարբեր աստիճանի վնասվածքներով Տուլա քաղաքի հիվանդանոցում են: Բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տուժած երրորդ երեխայի ծնողները հրաժարվել են Տուլայի երկրամասի բժշկական հաստատություններ տեղափոխվելուց:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան:
loading...

Комментариев нет:
Отправить комментарий