- Այսօր՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Ոսկու շուկայի հարևանությամբ, հաստաբուն ծառից մեծ ճյուղ է պոկվել և ընկել այդ պահին նշված հատվածով ընթացող Volkswagen մակնիշի 34 QZ 843 համարանիշի ավտոմեքենայի վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտոմեքենան թեթևակի վնասվել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվակով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/06/19/1070296/
loading...

Комментариев нет:
Отправить комментарий