среда, 7 июня 2017 г.

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ քամին Երեւանում եւ մարզերում. ներկայացնում է ԱԻՆ-ը


Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 6-ին, ժամը 17:00-ի սահմաններում ահազանգեր են ստացվել Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններում, ինչպես նաեւ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում եւ շրջակա գյուղերում ուժեղ քամու հետեւանքով առաջացած վնասների վերաբերյալ՝ շրջված տանիքների, ալեհավաքների, կոնստրուկցիաների, ծառերի, վնասված ջերմոցների եւ էլ. լարերի վերաբերյալ:
Հայաստանի ԱԻՆ-ը ներկայացրել է ստացված ահազանգերը:
Հունիսի 6-ին, ժամը 21։12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Միքայելյան 33 փողոցի թիվ 1 հատուկ դպրոցի մոտակայքում քամու հետեւանքով ջարդված ծառը դժվարանցանելի է դարձրել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ծառի ճյուղերը կտրել եւ հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից։
***
Հունիսի 6-ին, ժամը 20:10-ին Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում գտնվող փրկարարներին են դիմել մի խումբ քաղաքացիներ առ այն, որ Կնունյանց փողոցում քամուց վնասվել են մի շարք տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասամբ վնասվել է Ռ. Հ.-ին պատկանող թիվ 5 տան տանիքը (150 քմ):
***
Հունիսի 6-ին, ժամը 19:59-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:35-ից մինչեւ ժամը 19:45-ն ընկած ժամանակահատվածում քամուց վնասվել են տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել են 3-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ն. Խ.) տանիքից՝ մոտ 15 քմ, 4-րդ փողոցի տներից մեկի  (սեփականատեր՝ Ս. Ս.) բակի անասնագոմի տանիքից՝ մոտ 10 քմ, 5-րդ փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ա. Գ.) տանիքից՝ 10-15 քմ, 5-րդ փողոցի տներից մեկի  (սեփականատեր՝ Ս. Մ.) տանիքից՝ մոտ 10-12 քմ, 6-րդ փողոցի տներից մեկի  (սեփականատեր՝ Կ. Ա.) տանիքից՝ մոտ 10 քմ եւ դպրոցի տանքից՝ մոտ 250 քմ ցինկապատ թիթեղներ:
***
Հունիսի 6-ին, ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Վազգեն Առաջինի փողոցի թիվ 57բ տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Ռ. Գ.-ին պատկանող տան տանիքի ազբոշիֆերը՝ մասամբ (20 քմ):
***
Հունիսի 6-ին, ժամը 19:13-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել եւ ընկել է հարեւան տան տանիքին, որն իրենից վտանգ է ներկայացնում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները տան (սեփականատեր՝ Ա. Խ.) տանիքի վրայից ապամոնտաժել են Ս. Գ.-ին պատկանող տան տանիքն ամբողջությամբ` մոտ 200 քմ:
***
Հունիսի 6-ին, ժամը 18:55-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ուժեղ քամուց վնասվել են գյուղի մի շարք տան տանիքներ եւ ջերմոցներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասամբ վնասվել են Չարենցի փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ն. Ն.) տանիքը մոտ 40 քմ, Չարենցի փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Ա. Մ.) տանիքը մասամբ՝ մոտ 100 քմ եւ Սեւակի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Ա. Կ.-ին պատկանող երկու ջերմոցների (ընդհանուր՝ 1000 քմ) պոլիէթիլենային թաղանթները:
***
Հունիսի 6-ին, ժամը 18:24-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 4ա շենքի մոտակայքում գտնվող ծառը շրջվել է եւ ընկել էլ. լարերի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծառը հեռացրել են երթեւեկելի հատվածից եւ սահմանազատել տարածքը:
***
Հունիսի 6-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի Չարենցի փողոցի թիվ 75 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ վնասվել է Վ. Հ.-ին պատկանող տան տանիքը` մասամբ (105 քմ), թիվ 736 տան տանիքը` ամբողջությամբ (150 քմ), թիվ 727 տան տանիքը` մասամբ (90 քմ) եւ թիվ 738 տան տանիքը` ամբողջությամբ՝ (150 քմ):
***
Հունիսի 6-ին, ժամը 18:17-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում ուժեղ քամուց վնասվել է Տերյան փողոցի թիվ 18 տան տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասամբ վնասվել է Ա. Կ.-ին պատկանող թիվ 18 տան տանիքը (100 քմ):
***
Հունիսի 6-ին, ժամը 18:06-ին  ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բ2 թաղամասի թիվ 136 շենքի մոտակայքում ուժեղ քամու հետեւանքով ծառը ընկել  եւ փակել է ճանապարհի երթեւեկելի ճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ծառի մեծ չափերի պատճառով փրկարարների կողմից աշխատանքներ չեն իրականացվել. անհրաժեշտ է կանաչապատման ծառայության աշխատակիցների միջամտությունը:
***
Հունիսի 6-ին, ժամը 17:55-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Արմավիրի մարզի Խորոնք գյուղի Խորենացի փողոցի թիվ 15 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ մասամբ վնասվել է Ա. Պ.-ին պատկանող տան (60 քմ) տանիքի ծածկը:
***
Հունիսի 6-ին, ժամը 17:15-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Արմավիրի մարզի Խորոնք գյուղի Խորենացի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան տանիքը պոկվել եւ ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ամբողջությամբ վնասվել է Ռ. Գ.-ին պատկանող տան տանիքի թիթեղյա ծածկը՝ մոտ 200 քմ:
***
Հունիսի 6-ին, ժամը 17:14-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքը քամուց պոկվել ընկել է գազատար խողովակի վրա եւ պոկել այն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են Ա. Կ.-ին պատկանող տան տանիքից մոտ 100 քմ հատվածը, որն ընկել էր գազատար խողովակի (վնասվել է մոտ 100 գմ) եւ «Mercedes E» մակնիշի 34 AP 703 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:


loading...

Комментариев нет:

Отправить комментарий