воскресенье, 2 июля 2017 г.

Ինչպես ունենալ երկար ու ամուր եղունգներ ընդամենը 4 բաղադրիչի օգնությամբ


Կանայք ու աղջիկները մեծ գումարներ են վատնում գեղեցկության սրահներում՝ երկար ու ամուր եղունգներ ունենալու համար, սակայն կա մի պարզ բաղադրատոմս, որը կօգնի հասնել հիանալի արդյունքի՝ առանց մեծ գումարներ ու ջանքեր վատնելու:   Այս մեթոդը ոչ միայն ամրացնում է եղունգները, այլև ազատում է այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են շերտավորվող եղունգներն ու սնկային հիվանդությունը:   Բաղադրությունը.   ·         1 ճաշի գդալ երիցուկի չոր ծաղիկներ,  ·         1 ճաշի գդալ կռատուկի (лопух) արմատ,  ·         1 ճաշի գդալ սրոհունդ (зверобой),  ·         1 ճաշի գդալ եզան լեզվի չոր տերևներ,  ·         1 լիտր եռման ջուր:   Պատրաստման եղանակը.   1.      Բոլոր բաղադիրչները խառնել, ավելացնել եռման ջուրը և մեկ ժամ թրմել:  2.      Քամել թուրմը և ցանկության դեպքում ավելացնել մի քանի կաթիլ եթերայուղ:  3.      Լցնել թուրմը խորը տարրայի մեջ և ձեռքերը մոտ կես ժամ պահել թուրմի մեջ:  4.      Կես ժամ անց ձեռքերը հանել և առանց լվանալու՝ քսել խոնավեցնող քսուք:   Նմանատիպ վաննաներ ձեռքերի համար հարկավոր է անել շաբաթական 4 անգամ, իսկ հնարավորության դեպքում նույնիսկ ամեն օր: Դրական արդյունքները կնկատվեն արդեն մեկ շաբաթ անց:   Նյութի աղբյուրը՝ takprosto.cc  Подробнее: https://shabat.am/am/article/140493/Inchpes-unenal-erkar-u-amur


loading...

Комментариев нет:

Отправить комментарий