воскресенье, 2 июля 2017 г.

Պայմանագրային զինծառայողն ընտանիքի հետ գնում էր Արցախ. Մանրամասներ ողբերգական վթարից (Ֆոտո)


Արարատի մարզում հուլիսի 2-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած պայմանագարյին զինծառայողն ու նրա կինը դուրս են գրվել Վեդիի հիվանդանոցից: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ Մկրտիչ Ղ.-ն եւ Արմինե  Մ.-ն լուրջ մարմնական վնասվածքներ չեն ունեցել, առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել են տուն: Հիվանդանոցից նաեւ տեղեկացրին, որ նրանց 2-ամյա որդին մահացել է Արտաշատի ԲԿ-ում, երեխայի մահվան մասին ծնողներին հայտնել են միայն բուժօգնություն ցուցաբերելուց հետո: Պայմանագրային զինծառայողը կնոջ ու երեխայի հետ գնում էր Արցախ, որտեղ նա ծառայում է, նա սպա է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 18:30-ի սահմանում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ 26-ամյա Մկրտիչ Ղ.-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 DA 817 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատար խողովակի հենասյանը եւ մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում:

Վթարի հետեւանքով վարորդ Մկրտիչ Ղ.-ն, ուղեւոր 24-ամյա Արմինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Արտաշես Ղ.-ն տեղում մահացել է:

Աղբյուրի տեղեկություներով վարորդ Մկրտիչ Ղ.-ն ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում, իսկ մահացած երեխան նրա որդին էր, վիրավոր Արմինե Մ.-ն էլ՝ կինը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


loading...

Комментариев нет:

Отправить комментарий